«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Թուրքիան նորվա աղվեսը և Ռուսաստանի նորվա թշնամին չէ, ինչպես ասում են, վերջը լավ լինի, դեռ կտեսնենք… 2

Թուրքիան նորվա աղվեսը և Ռուսաստանի նորվա թշնամին չէ, ինչպես ասում են, վերջը լավ լինի, դեռ կտեսնենք… 2
12.03.2025 | 08:29

Սկիզբը՝ այստեղ

Թուրքիան կեղծավորաբար հերքելով Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում ճգնաժամի առկայությունը, միաժամանակ գործում է Ռուսաստանի անվտանգության ու շահերի դեմ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը բազմիցս փորձել է հասնել Եվրամիության կազմում Թուրքիայի ընդգրկմանը ու բազմիցս էլ մերժում ստացել, ամեն մի մերժումից հետո հանդես եկել Եվրամիության հասցեին վիրավորական, իսկ երբեմն նույնիսկ սպառնալից հայտարարություններով, այժմ հարմար առիթ է գտել Եվրամիությանը քծնելու, օճառվելու և ԵՄ կազմում Թուրքիայի ընդգրկվելու ցանկությունը ևս մեկ անգամ արտահայտելու համար՝ հայտարարելով, որ Թուրքիան հավատարիմ է մնում Եվրամիությանը լիիրավ անդամակցության իր նպատակին (Թուրքիան այժմ դեռ հանդիսանում է ԵՄ- ին միանալու պաշտոնապես թեկնածու երկիր)։

Հասկանալով, որ Ուկրաինային ԱՄՆ- ի ռազմական օգնության դադարեցման պայմաններում ԵՄ-ն օրախնդիր է համարում սպառազինության մատակարարման առաջացող բացն իր կողմից փոխհատուցելը, իսկ ԵՄ անդամ պետությունների ռազմաարդյունաբերական կարողություններն այժմ դեռ բավարար չեն այդ խնդիրն ամբողջապես լուծելու համար, Անկարան Եվրամիությանն առաջարկում է Թուրքիային ընդգրկել պաշտպանական արտադրանքի գնման և Ուկրաինայի վերակառուցման ԵՄ ծրագրերում: Էրդողանը, ըստ տեղական լրատվամիջոցների, օրերս հայտարարել է, որ Թուրքիային նշված ծրագրերում չընդգրկելու պատճառ չի տեսնում:

ԵՄ- ի կողմից Ուկրաինային տրամադրելու նպատակով թուրքական արտադրության սպառազինության վաճառքի պատրաստակամություն հայտնելուն զուգահեռ, այսինքն՝ իր այս յուրօրինակ կաշառքի դիմաց, Թուրքիայի նախագահը հայտարարել է նաև, որ Անկարան ԵՄ-ից ակնկալում է ռազմավարական ու հեռատես դիրքորոշում և Թուրքիայի՝ Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների ակտիվացում:

«Թուրքիայի հետ եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերի համատեղ պլանավորումը կհամապատասխանի մեր ընդհանուր շահերին»,- ընդգծել է Էրդողանը։

«Թուրքիայի համար կարևոր է ընդգրկվել այնպիսի մեխանիզմներում, ինչպիսին է Խաղաղության եվրոպական հիմնադրամը, որի նպատակն Ուկրաինայի վերականգնումն ու վերածնունդն է»,- ասել է Էրդողանը՝ իբր թե անտեղյակ լինելով, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամն անմիջականորեն զբաղվում է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելով: Ահավասիկ…

«Խաղաղության եվրոպական հիմնադրամն այս տարի 5 մլրդ եվրո կստանա Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, իսկ ԵՄ ուսումնական առաքելությունը կուժեղացվի»,- նկատի ունենալով 2024 թվականը, «Արմենպրես»– ի տեղեկացմամբ , 2024թ. հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Դե, իհարկե, մենք գիտենք, որ Թուրքիան, առանց ԵՄ- ի մասնակցության էլ, «Բայրաքթար»- ներ, այլ ԱԹՍ- ներ, զրահատեխնիկա և սպառազինության մի շարք այլ տեսակներ է ուղարկում Ուկրաինա, բայց հիմա էրդողանը ԵՄ- ի կողմից Ուկրաինայի համար թուրքական սպառազինության մեծամասշտաբ գնման, Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի խոշոր ֆինանսավորման խնդիր է հետապնդում՝ առաջարկելով, որ ԵՄ- ն Թուրքիային ընդգրկի պաշտպանական արտադրանքի գնման իր ծրագրում, և, միաժամանակ, Եվրամիությանը շահագրգռելու նպատակով, հայտարարում է իր կողմից ևս մեկ կաշառատվության պատրաստակամության՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամում ընդգրկվելու և հիմնադրամին ֆինանսական միջոցներ հատկացնելու ցանկության մասին:

Էրդողանի կեղծավոր խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար «անհրաժեշտ է ամուր դիվանագիտական հիմք, որի հիման վրա հակառակ կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ»։ Թուրքիայի նախագահն այսպիսով այդ ամուր դիվանագիտական հիմքը, ինչպես Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, հասկանում է Ուկրաինային ռազմական առումով զորացնելը և բանակցություններից առաջ նրա բանակցային դիրքերի ամրապնդումը, իսկ արդար, տևական և արժանապատիվ խաղաղությունը՝ Ուկրաինայի պայմաններով, այսինքն՝ Ռուսաստանի ռազմավարական պարտությամբ խաղաղությունը:

Վերը շարադրվածը, սակայն, դեռ ամենը չէ Ռուսաստանի հանդեպ Թուրքիայի նենգ ու դավադիր քայլերը ներկայացնելու առումով: Էրդողանն օրերս հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև օդում և ծովում հարվածներից հրաժարվելու համաձայնագրի անհրաժեշտությանը՝ կողմերի միջև վստահություն ստեղծելու համար:

«Մենք աջակցում ենք արագ հրադադարի գաղափարին և օդում ու ծովի վրա հարձակումների դադարեցմանը որպես կողմերի միջև վստահության ամրապնդման միջոց»,- հայտարարել է Էրդողանը՝ ԵՄ-ի կողմից տեսակոնֆերանսի միջոցով կազմակերպված «Համախոհ երկրների առաջնորդների հանդիպման» մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում:

Սա հենց այն է, ինչի մասին հայտարարել և ինչին ձգտում են հասնել նաև Ուկրաինան, ԵՄ- ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան… Սա ՌԴ-ի համար նախատեսված այն ծուղակն է, ինչն ավելի վաղ հասկացել ու մերժել է Մոսկվան:

Միայն տխմարներին հասկանալի չէ, որ Էրդողանի ասած արագ հրադադարն, ըստ էության, հրադադար չէ, այլ զինադադար, որից հետո որևէ երաշխիք չկա, որ Ուկրաինան կկնքի ՌԴ պայմաններով հրադադարի կամ խաղաղության պայմանագիր, մինչդեռ վերոնշյալ զինադադարի ժամանակաշրջանը՝ լինի այն մեկ ամիս, թե 6 ամիս, անկասկած օգտագործելու է Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և դաշնակից այլ պետությունների հարաճուն ռազմական աջակցությամբ ու սեփական արտադրանքով իր զինված ուժերի բազմակողմանի ուժեղացման, զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի պաշարների համալրման, կուտակման, բանակի ստորաբաժանումների վերատեղակայման, վերախմբավորման ու շարունակվող ցամաքային մարտական գործողությունների պայմաններում ռազմաճակատի գծում նույնիսկ առաջխաղացում ունենալու համար, քանի որ Ռուսաստանը վերոնշյալ առաջարկի ընդունման դեպքում կզրկվի իր եթե ոչ հիմնական, ապա կարևոր առավելություններից մեկից՝ օդում հարվածներից (ավիացիայի միջոցով հրթիռառմբային հարվածներից) և ծովի վրա հարվածներից:

Ահա թե մարտի 6- ին ինչ է ասել Զելենսկին ՌԴ-ի հետ հրադադարի, իսկ իրականում սահմանափակ զինադադարի իր պայմանների վերաբերյալ: Նրա խոսքով՝ առաջին քայլերը, որոնք պետք է արվեն, Սև ծովում բոլոր մարտական գործողությունները դադարեցնելն է:

«Առաջին հերթին կարելի է հաստատել և ամբողջությամբ վերահսկել երկնքում լռությունը (հրթիռների, հեռահար անօդաչու թռչող սարքերի և ռումբերի հարվածների դադարեցում էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա), ինչպես նաև լռություն ծովի վրա, այսինքն՝ Սև ծովում բոլոր մարտական գործողությունների դադարեցում, ինչը կերաշխավորի հանգիստ և անվտանգ նավարկություն»,- Ura.ru- ի փոխանցմամբ , գրել է Զելենսկին իր telegram- ալիքում:

Ավելի վաղ ԱՄՆ- ում հայտարարել էին, որ Ուկրաինայի առաջնորդի պահվածքը ցույց է տալիս, որ նա պատրաստ չէ ՌԴ- ի հետ խաղաղ բանակցությունների: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Կիևն, իր արևմտյան դաշնակիցների հետ միասին, խաբել է իրեն և մինսկյան, և ստամբուլյան պայմանավորվածություններով, որոնք այնուհետ կոպտորեն խախտել և անտեսել է, հետևաբար հիմա դրանց կրկնություն թույլ չի տա:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր- Ռիյադի վաղը նախատեսված բանակցություններում Ուկրաինայի գլխավոր նպատակը հասնելն է ԱՄՆ- ի կողմից հետախուզական և ռազմական աջակցության վերականգնմանը, ինչի դիմաց Ուկրաինան պատրաստվում է մասնակի հրադադար առաջարկել. այս մասին, Ura.ru- ի փոխանցմամբ , հայտնում է «Financial Times» թերթը։

Հրապարակման մեջ նշված է նաև, որ ուկրաինական կողմն ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփին կփորձի համոզել, որ Զելենսկին ձգտում է Ռուսաստանի հետ հակամարտության շուտափույթ ավարտին և պատրաստվում է առաջարկել «մասնակի հրադադար»:

Հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ կարևոր է ոչ թե կարճատև զինադադարը, որը ժամանակավոր դադար կտա ուժերի վերախմբավորման և հակամարտության շարունակման համար, այլ երկարաժամկետ խաղաղությունը:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 22165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ